Անկարան «կոչով» դիմել է Հայաստանին
Անկարան «կոչ» է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ:
Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, փոխանցում է Anadolu-ն։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Թուրքիայի հարավ-արևմտյան շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարը, դրա հետ կապված ապատեղեկատվական արշավները և բնական աղետին դիմակայելու լրացուցիչ միջոցառումները:
Թուրքիայի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են PKK / KCK-PYD / YPG ահաբեկչական կազմակերպությանը սատարող երկրներին։
Նշենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան բազմիցս Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը՝ 44-օրյապատերազմի ամբողջ ընթացքում։