Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տնտեսական աճի հերթական խաբկանքը, կամ՝ աճ, որն աղքատացնում է անհատին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, նախ՝ պետք է հասկանանք, թե ինչի հաշվին եղավ այս աճը:

«Չենք մոռանում, որ այս աճն արձանագրվել է 2020-ի համեմատ, երբ տոտալ լոքդաուն էր: Սա բնական աճ է: Այսինքն, լոքդաունից դուրս գալու համար մենք, այսպես թե այնպես, 2020-ին գերազացող աճ պետք է ունենայինք: Բայց այդ աճն իրականում գոյություն չունի: Առնվազն պետք է 2019-ի ցուցանիշին հասնենք, որ նոր խոսենք աճի մասին: Սա հերթական խաբկանքն է: Թեպետ թմբկահարում են, ասում՝ տնտեսությունն աճում, վերականգնվում է, բայց գործ ունենք իներցիայի հետ: Միևնույն ժամանակ, շատ ավելի կարևոր հարց կա, որին պետք է ուշադրություն դարձնենք: Այն է՝ ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս վերականգնումը: Մենք մոռանում ենք գնաճի, նաև փոխարժեքի տատանման մասին: Նախ՝ փոխարժեքը կարող է միանգամից բարձրանալ ու դառնալ 525, հետո մի քանի օրվա ընթացքում 525-ից իջնել 425-ի, ամսվա վերջի դրությամբ էլ մի քանի օրով գալ ու հասնել 498-ի, հետո նորից իջնել: Կա նաև լայն սպառման ապրանքների գների բարձրացում, ինչպես բենզինը, գազը: Ժամանակավոր՝ ամսվա վերջին տասնօրյակում գնաճ է տեղի ունենում: Այստեղ հստակ կարող ենք ասել, որ մի սպեկուլ յատիվ անտեսանելի ձեռք կա, ըստ որի, որոշակի չափով շրջանառության աճ է տեղի ունենում, որոշակի չափով հարկային ավելի հավաքագրում է տեղի ունենում ու ցույց տրվում, թե աճ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Վերոնշյալ հիմքերը դիտարկելով՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այդ աճը մեր բնակչության վրա բացասական ազդեցություն է թողնելու: «Մասնավորապես, եթե աճը տեղի է ունենում, օրինակ՝ բենզինի ու գազի թանկացման հաշվին, իսկ բնակչության կողմից տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բնականաբար, ծախսերն ավելանում են: Արդյունքում, պայմանական ասենք՝ ամսական 100 հազար դրամն այլևս չի բավարարում ամբողջ ամիսն ապրելու համար: Այսինքն, բնակչության համար սպառումը թանկացնում ենք, իսկ այդ սպառումից պետությունը հարկ է հավաքում, մակրոմակարդակում ցույց է տալիս, որ ընդհանուր աճ ունի: Մինչդեռ պետության գործողությունների ամբողջ առանցքը պետք է անհատը լինի: Ստացվում է, որ այդ անհատին աղքատացնելով, անհատի փողերը ձեռքից խլելով՝ ցույց են տալիս, որ միկրոմակարդակում աճ ունենք: Իսկ երբ նայում ենք անհատի սոցիալական կարգավիճակին, կարող ենք ասել, որ այս տնտեսական աճը անհատին աղքատացնում է և չի բարելավում նրա վիճակը: Մեր տնտեսական աճն աղքատացնում է ֆիզիկական անձին»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վերջերս շատ է թմբկահարվում նաև միջին ամսական աշխատավարձերի, գրանցված աշխատողների աճը, բայց իրականությունն այլ է. «Միջին ամսական աշխատավարձի աճը հիմնականում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի հաշվին է, իսկ մասնավորում աշխատողը ստանում է մի աշխատավարձ, թեպետ մեկ այլ աշխատավարձ է գրանցված: Որևէ մեկը՝ լինի այս, թե նախորդ իշխանությունը, երբևէ չի կարողացել ու առաջիկայում ևս չի կարողանալու իրական աշխատավարձի չափի վերաբերյալ վերլուծություններ և տվյալներ հաղորդել: Եվ ուղղակի հայտարարելու համար ասել, թե աշխատավարձի ավելացում է տեղի ունեցել, ամբողջությամբ կեղծիք է և հերթական պոպուլիզմը»:

Անդրադառնալով մինչև տարեվերջ գնաճի պահպանման վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսմանն որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հերթական որոշմանը՝ Ն. Սարգսյանը նախ անհասկանալի իրավիճակի առկայության մասին մատնանշեց: «ԿԲ-ի աշխատանքներին միշտ նորմալ եմ վերաբերվել: Կարծում եմ՝ ադեկվատ պաշտոնյաներ են ու ադեկվատ մեկնաբանություններ են ներկայացնում: Բայց վերջին շրջանում ինձ համար դրանք ամբողջությամբ անհասկանալի են:Մի քանի պատճառներով փոխարժեքի տատանում եղավ, ու քանի որ ՀՀ-ն ներկրող երկիր է, առաջարկով պայմանավորված գնաճ տեղի ունեցավ: Այնուհետև հաջորդեց փոխարժեքի նվազումը, բայց գնանկում տեղի չունեցավ: Հիմա, երբ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը պահպանվելու է, պատճառները դեռ հայտնի չեն:

Այստեղ արդեն չեմ կարող ԿԲ-ի մասին ունենալ նույն կարծիքը՝ կապված հայտարարությունների ադեկվատ լինել-չլինելու հետ: Ինձ համար արդեն շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում իրենց հայտարարությունները: Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա նշենք, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որի համար կիրառում է նշված գործիքը: Երբ գնաճը պահանջարկով պայմանավորված գնաճ է, այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ազդեցություն է ունենում: Հակառակ դեպքում, այսինքն՝ առաջարկով պայմանավորված գնաճի պարագայում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեսչբարձրացնես, միևնույնն է, ազդեցություն չի ունենա գնաճի զսպման տեսանկյունից: Սա կարող ենք հստակ ֆիքսել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ ԿԲ-ն խնդիր է առաջացնում:

«Հայաստանյան բանկերը տնտեսական այս սուղ իրավիճակում պետք է վարկավորում իրականացնեն, խթանիչ վարկեր տրամադրեն, այնինչ հակառակ պատկերն է տեղի ունենում: Վարկավորումը շատ խստացել է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր են բիզնեսի համար: Վարկերի տրամադրումը, կարելի է ասել, հիմա անհնար է դարձել: Մանավանդ այն մանր և միջին բիզնեսը, որը գրավի առարկա չունի, այլևս չի կարողանում վարկավորում ստանալ: Այն ստանում են վարկային կազմակերպություններից, որոնք 24 տոկոսով անվանական տոկոսադրույքով են բիզնեսին վարկ տրամադրում: Սա նշանակում է սպանել տնտեսությունը: Լավ կլինի՝ ԿԲ-ն սկսի ակտիվանալ ու կառավարության հետ համատեղ աշխատանք իրականացնել՝ հասկանալու, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել առևտրային բանկերի հետ աշխատելու և տնտեսությունը խթանելու առումով: Տնտեսությանը մոտ կանգնած լինելով ու տիրապետելով ամենօրյա ինֆորմացիային՝ ես կարող եմ հայտարարել, որ ԿԲ-ն այլևս տեղում չէ»:

Ինչ վերաբերում է ձևավորվող կառավարությունից ունեցած սպասելիքներին, որտեղ փոփոխություններ կան նաև տնտեսական բլոկում, մեր զրուցակիցը նշեց. «Իմ կարծիքն այս կառավարության վերաբերյալ երբեք չի կարող փոխվել: Այս կառավարությունն ունակ չէ որևէ բան իրականացնել: Այս կառավարությունից դրական սպասելիքներ ունենալը արդեն անգամ միամտություն էլ չէ: Հիմա՝ ինչ վերաբերում է տնտեսական բլոկի փոփոխություններին: Էկոնոմիկայի նախարարը վերանշանակվեց, որը չի պատկերացնում, թե ինչ է էկոնոմիկան, տնտեսագիտությունը, վախենամ՝ չկարողանա տնտեսագիտություն բառն առանց ուղղագրական սխալների գրել: ՊԵԿ-ի իրավաբան նախագահին փոխարինեցին մեկ այլ իրավաբան նախագահով, ինչը չի կարելի դրական համարել: Վստահեցնում եմ՝ ՊԵԿ-ի վիճակն ավելի է վատանալու, ու տնտեսության խթանում չի լինելու:

Հարկային քաղաքականություն մշակող ֆինանսների նախարարությունը ու հարկային հավաքագրմամբ զբաղվող ՊԵԿ-ը պետք է սինխրոն աշխատեն, ղեկավարները պետք է տնտեսագետներ լինեն ու կարողանան, Հայաստանի տնտեսական իրավիճակն ադեկվատ գնահատելով, քայլեր իրականացնել: Մինչդեռ այս անձանց դեպքում նշվածն անհնար է: Ֆինանսների նախարարի փոփոխությունը փոքր-ինչ դրական կարող եմ համարել, բայց այդ մարդը, այն ժամանակ էկոնոմիկայի նախարար լինելով, ձախողել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ամբողջ ծրագրերը: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ խնդիրներ ու ինչ հնարավորություններ ունենք, ինչպես նաև ինչ խոչընդոտներ ունենք տնտեսության զարգացման առումով: Կառավարության խորհրդատու համարվող ԱԺ տնտեսական հանձնաժողովում չկա գեթ մեկ մասնագետ, որն ունակ է կառավարությանն առաջարկ ներկայացնել կամ մեր ներկայացրած առաջարկները գոնե քննարկման առարկա դարձնել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Առավոտից իրիկուն միայն պոպուլիզմով են զբաղված ու անընդհատ հարկելու ոլորտներ են ման գալիս՝ ինչ-որ հարկային ճեղք փակելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике