«Գաղափարից մինչև բիզնես» հաղորդման գաղափարը տարել եմ ԿԳՄՍ դեռ 2019թ. դեկտեմբերին. Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Այս հաղորդման գաղափարը տարել եմ ԿԳՄՍ դեռ 2019թ դեկտեմբերին և հաղորդման սինոփսիսը քննարկել եմ Արայիկ Հարությունյանի և Լուսինե Առաքելյանի հետ: Հետո, ավելի ուշ այն քննարկել ենք Վահագն Թևոսյանի հետ: Հետո ես իմացա, որ հաղորդումն այնուամենայնիվ անում են, բնականաբար առանց ինձ: Խոսեցի Թևոսյան Վահագի հետ, և նա ինձ ասաց, որ առանց ինձ էլ այդ միտքը կար: Իսկ միտքն առաջացավ այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանն ինձ խնդրեց «Ինչ:Որտեղ:Երբ»-ի շրջանակներում դպրոցներում ֆինանսական կրթության թեմայով խաղ կազմակերպել: Ես իհարկե խաղը կազմակերպեցի, սակայն ասեցի, որ դա կկրի զուտ ֆորմալ մեկանգամյա բնույթ: Եթե իրանց հետաքրքրում է ֆինանսական կրթության առաջխաղացումը, ես ուրիշ բան էլ կմտածեմ: Եվ մեր հանդիպումից մի 20 օր հետո ներկայացրեցի այդ ծրագրի սինոփսիսը: Պարզապես հիշեցի «Акулы бизнеса» հաղորդումը և փորձեցի այն ավելի զարգացնել: Ի դեպ ասեմ, որ իմ ներկայացրած հաաղորդման մեջ ոչ միայն IT ոլորտի ստարտ ափ-երի մասին էր խոսքը:
Հ.Գ. Կարծում եմ, թե Արայիկ Հարությունյանը և, թե Լուսինե Առաքելյանը կհաստատեն այս պատմությունը: