Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին Armlur-ի տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քիչ առաջ այս լրատվականը լուրեր տարածեց թե Գագիկ Ծառուկյանը մոտ 1 ժամ 30 րոպե Կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ իբր հայտնի չէ թե այդ ընթացքում ինչ քննարկում է տեղի ունեցել։ Այս ամենը մեկ նպատակ ունի՝ մոլորեցնել ու մանիպուլացնել ժողովրդին։
Բոլորս էլ գիտենք որ Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից վերջերս են վերադարձել մեր մարզիկները։
Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին, մարզիչներին։ Հենց նրանց հետ էլ Գագիկ Ծառուկյանը ներս է մտել Կառավարության շենք ու նրանց հետ էլ դուրս եկել շենքից։ Հանդիպմանը քննարկվել է բացառապես սպորտին վերաբերող հարցեր եւ ոչ մի քաղաքական թեմա։
Բազմաթիվ անգամներ է Գագիկ Ծառուկյանը հայտարարել որ իր տեսակետը չի փոխվել եւ եթե ներքաղաքական թեմաներով որեւէ մեկի հետ հանդիպում ունենալու մտադրություն ունենա մենք կաշկանդված չենք այդ մասին հայտարարելու։
Չեմ կարծում որ մեր այս ներքաղաքական իրավիճակում նպատակահարմար է նման տեսակի սուտ լուրերով ապակողմնորոշել հասարակությանը։ Պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակը չէ անհրաժեշտ է իրական քայլեր կատարել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար։
Իսկ ինչ վերաբերում է լրատվականների կողմից Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ մշտապես սկանդալներ ստեղծելուն, ասեմ որ արդեն ծիծաղով եմ վերաբերվում տվյալ լրատվականների շրիշակից ցածր մակարդակ ունեցող եւ մանագիտական պրոֆեսիոնալիզմից հեռու գործելաոճի վրա։
Եվ վերջապես ՄԻԱՅՆ որպես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սենսացիա են սարքում նրանք ովքեր ԱԺ-ում ամեն օր հանդիպում են Նիկոլ Փաշինյանի 80 եւ ավելի թիմակիցների հետ։ Չէ լուրջ լավ ե՞ք)))