Գոռգոռոց, ծեծկռտուք, անվտանգության աշխատակիցներ. արտակարգ իրավիճակ ԱԺ-ում
Հիմա ԱԺ ամբիոնի մոտ կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության ու ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունն ու իրավիճակը: ԱԺ հերթական նիստի ընթացքում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ալիևը զավթեց Արցախի 75 տոկոսը, խաթարեց ՀՀ ամբողջ անվտանգային համակարգը, հայտարարեց, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչն իրենցն է, և ՀՀ իշխանությւոնները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, և մեր կողմից որևէ արձագանք չկա, և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որ պայթեցնի ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»,-հայտարարեց Աննա Մկրտչյանը:
Մկրտչյանի ելույթի ժամանակ աղմուկ սկսվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անջատել Աննա Մկրտչյանի բարձրախոսը, երբ վերջինս իշխանությնաը կապիտուլյանտ որակումն էր տալիս: Նախազգուշացում ստացավ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Փաշինյանն էլ չարձագանքեց Մկրտչյանի հարցին՝ նշելով, թե իրեն ուղղված հարց չի հնչել:
Լարված իրավիճակն ԱԺ-ում շարունակվեց, և ԱԺ նախագահը, դիմելով Մկրտչյանին, ասաց. «Մի ստիպեք՝ Ձեզ զրկեմ խոսքի իրավունքից: Դուք հարց չէիք տալիս, Դուք սադրում էիք»,-ասաց նա՝ մեկ նիստի ընթացքում Մկրտչյանին զրկելով խոսքի իրավունքից: