«Քեզ ենք կերցնելու, արա», «Արան դու ես, այ տղա». ԱԺ-ում կրկին իրավիճակը թեժացավ, նիստը ընդհատվեց
ԱԺ-ում լարված իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունը երկար «չի կարողանալու պոպուլիզմով ստեղծել ծրագիր և դա կերցնել ժողովրդին»։
Այս արտահայտությունից հետո դահլիճից մեկը բղավեց՝ «Քեզ ենք կերցնելու, արա»։ Ի պատասխան Հակոբյանը ասաց՝ «Արան դու ես, այ տղա»։
Իրավիճակը կտրուկ սրվեց, պատգամավորները դուրս եկան և հարձակվեցին իրար վրա, իսկ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ընդմիջում հայտարարեց, ուղիղ եթերը անջատվեց։