Խելոք մնացեք տղե’րք. Հայկ Սարգսյանը փաստացի բանակից ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարար
Նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը քիչ առաջ հայտարարել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս բանակից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարար:
«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս բանակից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով։ Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ նաև դրա արդյունքում հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։ Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղե’րք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»,-սոցցանցի իր էջում գրել է նախկին դատախազը։