Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Տավուշի հատվածում միջադեպի մասին
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սահմանային միջադեպ է տեղի ունեցել օգոստոսի 26-ին, ժամը 22,20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղին հարող սահմանային հենակետի հատվածում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայկական կողմը միջադեպի մասին դեռ հաղորդագրություն չի տարածել։ Սպասում ենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին։
Նյութի աղբյուր՝ Hraparak.am