Team Telecom Armenia–ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր
Team Telecom Armenia–ն համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Team-ը դառնում է ազգային հավաքականի գործընկերը, լինելու է ազգային թիմի կողքին և օգնելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:
Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia–ն դառնում է Հայաստանի ազգային հավաքականի գործընկերը և իր աջակցությունն է ցուցաբերելու ֆեդերացիային խաղադաշտերի կոմունիկացիոն ենթակառուցվածքները արդիականացնելու և VAR համակարգը ներդնելու հարցում:
«Ֆուտբոլը աշխարհում ամենաթիմային խաղն է: Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է, ուստի խորհրդանշական է, որ Team-ը նոր բրենդով առաջին խոշոր համագործակցությունը սկսում է հենց ազգային թիմի հետ», -նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ուրախ է, որ Team Telecom Armenia-ն միանում է մեր ֆուտբոլային ընտանիքին: Մենք միշտ ուրախ ենք նոր գործընկերներ ունենալ, հատկապես այն պահին, երբ մենք լիահույս ենք՝ Հայաստանի հավաքականը կանգնած է մեծ հաջողության շեմին: Ինչպես ասում է Հայաստանի հավաքականի կարգախոսը՝ միասնությունն ուժ է, և ես կարծում եմ, որ միասնական ջանքերով, մենք էլ ավելի մեծ բարձունքների կհասնենք», - նշեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Team Telecom Armenia ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այլ ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում: