Լարված իրավիճակ սահմանին. զինվորականները կրակ են բացել
Պակիստանյան ուժերը կրակ են բացել մի խումբ աֆղանների ուղղությամբ, որոնք փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել երկիր՝ Պակիստանի հյուսիսարևմտյան սահմանային անցակետից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Թալիբան» ծայրահեղական շարժման աղբյուրին, սահմանային միջադեպի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 5-ը տուժել են:
Աղբյուրի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան 10 աֆղան քաղաքացիներ գրունտային ճանապարհով մտել են Պակիստանի տարածք: Այդ ժամանակ պակիստանյան զորքերը կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Աղբյուրը հավելել է, որ աֆղանների մարմինները դեռևս ընկած են սահմանային անցակետի հարևանությամբ: