Ղրղզստանում կրկին պայթյուն է որոտացել
Եվս մեկ պայթյուն է գրանցվել Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասի զինամթերքի պահեստում, տուժածներ չկան, հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«Ինժեներական զինամթերքի պահեստի տարածքում, որտեղ օգոստոսի 26-ին հրդեհ էր բռնկվել, այսօր՝ օգոստոսի 29-ին՝ 12:20-ի շրջանում, պայթյուն է գրանցվել: Կան զոհեր և տուժածներ: Պատճառները պարզվում են»,- նշել են նախարարությունում:
Վերջին տվյալներով՝ նախորդ պայթյունների հետևանքով զոհվել է 13, տուժել՝ 98 մարդ: