Կկանխեն հնարավոր հարձակումները. ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության պարապմունքների շրջանակում վարժանքներ են իրականացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովման համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, վարժանքներն անցկացվել են 6 ուսումնական կետում: Զինծառայողները նոր ռազմավարական հնարքներ և գործողություններ են մշակել՝ ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:
Ուսումնավարժանքի շրջանակում իրականացված գործողությունների առանձնահատկությունը անօդաչու թռչող սարքի բացահայտմանն համար արվող հնարքներն էին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։