Сегодня: 29 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արամյանց ԲԿ Վիրաբուժական բաժանմունքը ունի արդյունավետ լուծում, երբ անհրաժեշտ է միջամտություն

Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններհամբերություն ու սեր մասնագիտության հանդեպ:

Հատկանիշներ, որոնցով օժտված է «Արամյանց» բկ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բալայանը:

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Զորիի Բալայանը 2000 թվականից կլինիկական օրդինատուրան անցել է հենց այս հիվանդանոցում, որն այն ժամանակ կոչվում էր 3-րդ կլինիկական հիվանդանոց: Ապա աշխատանքային լուրջ փորձառություն է ձեռք բերել՝ աշխատելով Երևանի տարբեր բուժկենտրոններում: Իսկ 2018 թվականից աշխատում է «Արամյանց» ԲԿ-ում, 2019 թվականից ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է:

Զուգահեռ Հայկ Զորիի Բալայանը ընդհանուր վիրաբուժություն է դասավանդում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրս ուսանողներին: Որպես պրակտիկ բժիշկ ու դասախոս՝ նա գտնվում է մասնագիտական շարունակական աճի ու կատարելագործման գործընթացում: Այն պահից, երբ վիրաբույժին թվաց, թե ինքն ամեն ինչ գիտի, նա արդեն որպես մասնագետ սպառված է. կարծում է Հ. Բալայանը:

Հիվանդությունների շրջանակը, որոնց վիրահատական ու կոնսերվատիվ բուժմամբ զբաղվում է Արամյանց ԲԿ Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բավական լայն է՝ լեղաքարային հիվանդություններ, ստամոքսի խոց, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճողվածքներ (աճուկային, ազդրային, հետվիրահատական, պորտային, սպիտակ գծի), ապենդիցիտ (սուր և քրոնիկական),գինեկոլոգների հետ համագործակցությամբ արգանդի միոմա, ձվարանի կիստա, հավելումներ, փողերի ախտահարումներ, պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ, պոչուկի կիստա, ախտահարված հյուսվածքների հեռացում), լիգատուրային խուղակներ, աղիքային անանցանելիություն, ենթաստամոքսային գեղձի վիրահատություն, էխինակոկ, ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր): Անկախ խնդրի տեսակից ու բարդությունից՝ «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք դիմող քաղաքացիների բուժման համար արվում է առավելագույնը, արժանանում բժշկի ու բուժքույրերի հոգատար ու գրագետ վերաբերմունքին: «Իմ պացիենտները իմ հարազատներն են: Ես սիրում եմ նրանց հարազատի պես, վերաբերվում ինչպես իմ բարեկամի: Եվ դա փոխադարձաբար պացիենտի մեջ ստեղծում է վստահություն ու սեր իր բժշկի հանդեպ: Այդ փոխվստահությունը  անչափ կարևոր է հիվանդության դեմ պացիենտի ու բժշկի համատեղ պայքարում, որը անպայման պսակվում է հաջողությամբ»,- աշխատանքային այս սկզբունքն է ղեկավարը ներդրել իր բաժանմունքում: Քաղաքացիներին բարձրակարգ բուժական ծառայություն մատուցելու համար այստեղ քայլելով ժամանակին զուգահեռ՝ կիրառվում են ժամանակակից վիրաբուժական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, կատարվում են մեծ քանակով լապարոսկոպիկ միջամտություններ: Իհարկե պահպանվում ու կիրառվում են նաև ավանդական մոտեցումները, որոնք արդյունավետ են ու հօգուտ հիվանդի: Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: «Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում  վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է, ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում»,-ասում է Հայկ Բալայանը: Նա հարդորում է մարդկանց չհետաձգել առողջական խնդիրների լուծումը, մանավանդ որ վերջին շրջանում լայն ծավալով գործում են սոցիալական առողջապահական փաթեթների, պետպատվերի ծրագրերը: Դրանք նպաստում են հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանն ու բուժմանը: Այս ծրագրերի միջոցով շատ մարդիկ վաղ տեղեկանալով իրենց սպառնացող վտանգների մասին՝ եկել են «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք և ստացել լիարժեք ու արդյունավետ բուժում: Վիրաբույժը խորհուրդ է տալիս. «Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, մի՛ հրապուրվեք հակաբիոտիկների ու ցավազրկողների ժամանակավոր ազդեցությամբ: Պարտադիր ու հնարավորինս վաղ դիմեք վիրաբույժի, եթե որովայնի շրջանում ունեք սուր կամ տևական ցավեր: Առողջությունը ամենաթանկն է, ցավին դիմանալու և վիրաբույժին այցելելու յուրաքանչյուր հետաձգված օրը  Ձեզ մոտեցնում է կյանքի ու մահվան միջև տարվող պայքարի օրվան, որը հսկայական ռեսուրսներ է խլելու թե՛ ձեզանից, թե՛ վիրաբույժից: Ուրեմն խնայեք Ձեզ, դիմեք բժշկի»:

В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов