Արցախում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներն հանդիպել են «Արդարություն», «Հայ յեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունների պատգամավորների հետ
Արցախի Հանրապետությունում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ-ում հանդիպել են Արցախի երեք ընդդիմադիր՝ «Արդարություն», «Հայ յեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունների պատգամավորների հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են անմիջական ու հաճախակի շփումները՝ Արցախի խնդիրների լուծման համար։ Քննարկվել են օրհասական և Արցախի առաջ ծառացած խնդիրները, վեր հանվել լուծման հնարավոր տարբերակները: