Մենք պետք է սովորենք անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր երկիրը. Արշակ Կարապետյան (տեսանյութ)
Եռամսյա հավաքների մասնակիցների ինտենսիվ մարզումները շարունակվում են։ Այս մասին ասվում է Զինուժ մեդիայի պատրաստած տեսանյութում:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելության ժամանակ եռամսյա հավաքների մասնակիցներին կոչ է արել անել հնարավորը՝ վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են և նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի խաղաղ ապագան:
«Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։