«Թալիբան»-ը հետաքրքրված է Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերություններով․ Աֆղանստանի փրկության խորհուրդ
«Թալիբան» շարժումը շահագրգռված է Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Այս մասին կիրակի օրը «ТАСС»-ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի փրկության գերագույն խորհրդի ղեկավար, թալիբների նախկին դաշտային հրամանատար Մոհամմադ Աքբարը: «Մենք պետք է լայն հարաբերություններ հաստատենք Մոսկվայի հետ, քանի որ դա բխում է և «Թալիբանի», և Ռուսաստանի Դաշնության շահերից»,- ասել է նա:
«Թալիբները դեմ չեն Քաբուլում ԱՄՆ դեսպանատան ներկայությանը, սակայն այս պահին Վաշինգտոնը վախենում է երկրում առկա իրավիճակից»,- ասել է Մոհամմադ Աքբարը: