Քաբուլից հեռանալիս բրիտանական հատուկ ծառայության զինվորականներին հաջողվել է խուսափել թալիբների ստուգումներից՝ փարաջա հագնելով
Մեծ Բրիտանիայի օդուժի հատուկ ծառայության (SAS, Special Air Service) մոտ 20 անդամ ստիպված է եղել հարյուրավոր կիլոմետրեր անցնել՝ Աֆղանստանից հեռանալու համար:
Ինչպես հայտնում է The Express-ը, Աֆղանստանի հարավային շրջանում գաղտնի առաքելություն իրականացնող բրիտանական ուժերին զգուշացրել էին, որ որևէ ուղղաթիռ չի կարողանա տարհանել նրանց երկրից: Դրանից հետո զինվորականները խորամանկ ծրագիր են մշակել՝ թալիբների դրոշները թափահարելով հասնել Քաբուլ:
Մայրաքաղաք հասնելուն պես նրանք քողարկվել են փարաջաներ կրելով, որպեսզի կարողանան տեղաշարժվել առանց ուշադրություն գրավելու:
Աղբյուրը բրիտանական պարբերականին հայտնել է, որ զինվորականները թողել են իրենց բոլոր զենքերն ու սարքավորումները և միայն մեկական հրացան են վերցրել: Հասնելով մայրաքաղաքում գործող ստուգման անցակետերին՝ նրան կերպարանափոխվել են, որպեսզի անցնեն անխոչընդոտ:
Աղբյուրը նշում է, որ «որոշ վտանգավոր պահեր են եղել, սակայն թալիբները չեն ցանկացել հանել տալ փարաջաները»: