Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ Ակբա
Խելացի բանկինգ, թվային լուծումներ, իննովացիոն տեխնոլոգիաներ և նոր բիզնես մոդելներ: Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը:
Երեք տարի առաջ Ակբան սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։
«Սա մեծ մարտահրավեր էր բանկի համար, և մենք հասկանում էինք կարճաժամկետ ապագայում ինչ-որ գործիքների, պրոդուկտների առումով կարող ենք հետ մնալ մեր մրցակիցներից: Բայց նաև հասկանում էինք, որ երկարաժամկետ ապագայում նման լայնածավալ թվային տրանսֆորմացիայի իրականացումը այլընտրանք չունի։ Նման տեխնոլոգիաներ ներդնելը թույլ է տալիս լավագույն հիմքի վրա ստեղծել նոր բիզնես լուծումներ, որոնք նպաստում են մեր բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ու հանդիսանում մեր զարգացման անկյունաքարային գործոններից մեկը»,- նշում է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: