Ռուս զինծառայող է զոհվել
Սիրիայում հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռուս զինծառայող, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ռումբը պայթել է Հոմս նահանգում ռուսական ռազմական ոստիկանության ճանապարհին:
Մեքենայով ընթացող ռուս զինծառայողը ստացել է լուրջ վնասվածքներ, որոնցից մահացել է՝ չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մահացած զինծառայողի ընտանիքին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը», - հավելվում է հաղորդագրության մեջ: