Նավթի գները նվազում են
Նավթի համաշխարհային գներն իջնում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։
WTI նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 2,41 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 60,45 դոլար։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 2,24 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 69,26 դոլար։