Համատարած տգիտությունը պատել է շատերին. ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Համատարած տգիտությունը պատել է շատերին։
Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ։
Նույնիսկ այսօրվա Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում,հետեւաբար խոսել միայն Սովետական Ադրբեջանի սահմաններով առաջնորդվելու մասին տգիտություն է։
Նման կերպ «կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելու՞ համար։
Եթե ոչ,ապա ինչու՞ են ամիսներ շարունակ ջանասիրաբար խոսում «Սովետական Ադրբեջանի» սահմանների անքակտելիության մասին։
Հազար եմ ասել ու գրել,որ «Ադրբեջան »անվանումով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։
Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է եւ իրականում Արաքսից հարավ գտնվող իրանական գավառներից մեկի անվանումն է։
1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել նույնիսկ Ազգերի Լիգայի կողմից։
Հասկացանք պատերազմում պարտվել ենք,բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը։
Մնում է Երեւանն էլ էրիվան անվանեն ու վերջ։