Сегодня: 29 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Որքան էլ լավ կազմակերպված լինի բիզնես վարող կազմակերպության աշխատանքը...

Առևտրային և արտադրական կազմակերպություններ, ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ, մանր ու միջին ձեռնարկություններ բոլորը անկախ գործունեության ոլորտից առնչվում են փաստաթղթաշրջանառության բյուրոկրատական տարբեր դժվարությունների, ունենում հարկային չկատարված պարտավորություններ, մաքսային խնդիրներ։ Բիզնեսին հատուկ այս դժվարությունները չեզոքացնելու համար էլ ստեղծվել են աութսորսինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք վարում են Ձեր փաստաշրջանառությունը և կազմակերպում մաքսային գործը։ Ի՞նչ առավելություններ ունեն դրանք և ինչպե՞ս են առաջ տանում Ձեր բիզնեսը կներկայացնենք «Էքսպերտ գրուպի» օրինակով։

Որքան էլ լավ կազմակերպված լինի բիզնես վարող կազմակերպության աշխատանքը, մաքսային, հաշվապահական ու պետաիրավական համակարգերում խնդիրները անխուսափելի են։ Դրա պատճառները կարող են լինել տեղական օրենսդրական փոփոխություններից մինչև տարածաշրջանային քաղաքատնտեսական տեղաշարժեր։ Ու ժամանակակից արագ փոփոխվող այս աշխարհում բիզնեսի կայուն զարգացում ապահովելու համար են հենց ստեղծվել աութսորսինգով զբաղվող ընկերությունները։ Նրանք տեղեկացնում են գործարարներին օրենսդրական փոփոխությունների մասին, ուսումնասիրում են այդ փոփոխությունները, դրանցից բխող օգուտներն ու վնասները և  օգնում համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի բիզնեսը շարունակի աշխատել օրենքին համապատասխան և խուսափի հնարավոր  տույժ ու տուգանքներից: Ինչպես ասում են․ «Կա երկու բան, որից չես խուսափի․ մահ ու հարկեր»։ Աութսորսինգ իրականացնող ընկերությունները օգնում են, որ այդ հարկերը վճարվեն օրենքով սահմանված կարգով , ճիշտ ժամանակին ու անգամ խնայողաբար։

 «Էքսպերտ գրուպը» այդպիսի ընկերություն է, որը կազմակերպություններին պրոֆեսիոնալ աջակցություն է տրամադրում իր երկու թիմերով՝  հաշվապահական և մաքսային միջնորդական(բրոքերական)։

«Էքսպերտ գրուպի» հաշվապահական աութսորսինգ իրականացնող թիմը կատարում է բիզնեսի հարկային, ֆինանսական հաշվառում, խորհրդատվության տրամադրում, բիզնես պրոցեսների նախագծում նաև ռիսկերի գնահատում ։ Ընկերության սկզբունքն է․ նախ մանրամասնորեն ծանոթանալ տվյալ բիզնեսի ոլորտին, աշխատանքային ներքին կանոններին, վերհանել ոլորտի առանձնահատկությունները, հասկանալ ռիսկային գործոնները, որոնք թույլ կտան առավել որակյալ ծառայություններ մատուցել:

Հարկային հաշվառում   -  հարկային հաշվառումը իր մեջ ներառում է ՝ հաշվապահական հաշվառման վարում, հարկային հաշվառման վարում, կադրայաին հաշվառման վարում, հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, հարկային և հաշվապահական խորհրդատվություն, հարկային մարմինների հետ հաղորդակցություն

Ֆինանսական հաշվառում   -  ֆինանսական հաշվառումը իր մեջ ներառում է ֆինանսական հաշվետվությունների կազմում, ֆինանսական վերլուծությունների իրականացում, ֆինանսական խորհրդատվություն տրամադրում, կազմակերպության իրացվելիության, կայունության, ակտիվության, վճարունակության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

 Բիզնես պրոցեսների նախագծումը իրենից ներկայացնում է վերահսկողության համակարգի ստեղծում և բիզնեսը կազմող օղակների միջև արդյունավետ համագործակցության կազմակերպում։ Սա օգնում է, որ կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ կառավարելի։ Ըստ էության ստեղծվում է այնպիսի համակարգ, որի հաջողությունը  կախված է ոչ միայն մարդկային գործոնից, այլ ներդրված համակարգը ճիշտ աշխատացնելուց։

 «Էքսպերտ գրուպը» աշխատում է թե նոր ձևավորվող, թե արդեն տարիների փորձառություն ունեցող, թե մանր ու միջին, թե խոշոր  բիզնեսների հետ՝ օգնելով նրանց կայանալ ոլորտում, գնահատել ռիսկերը, որոշել զարգացման ճիշտ մարտավարություն, ապահովել կայուն առաջխաղացում։ ։ Ահա այն առավելությունները որ տալիս է ընկերությունը իր հաճախորդին․ Հարկային ռիսկերի նվազեցում,  ճիշտ կառավարչական որոշումներ կայացնելու համար տեղեկատվության, վերլուծությունների ապահովում, կազմակերպության գործընթացների վերահսկողության ապահովում, ավելորդ փաստաթղթաշրջանառությունից ազատում,  հարկային մարմինների հետ հաղորդակցությունից ազատում, վստահելի գործընկերոջ ձեռքբերում:

Աութսորսինգը կարող է ազատել դրամական միջոցների, անձնակազմի, սարքավորումների եւ ժամանակի ռեսուրսները ընկերության համար: Այն կարող է հանգեցնել ծախսերի խնայողությունների, ցածր աշխատուժի, հարկերի, էներգիայի ծախսերի եւ արտադրության արժեքի կրճատումների:

 

«Էքսպերտ գրուպի» գլխավոր առանձնահատկություններից է նաև այն, որ կազմակերպությունը հանդիսանում է մաքսային միջնորդ (բրոքեր), որը կազմակերպում է ներմուծումների ու արտահանումների փաստաթղթավորումը, ապրանքի ընդունման ու բաց թողնման պրոցեսները։ Հաշվապահական ու մաքսային գործունեության համատեղումը «Էքսպերտ գրուպին» հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու արագ կազմակերպել պահանջվող փաստաթղթերի փոխանցումը հաշվապահից մաքսային բրոքերին, որի շնորհիվ ժամանակ շահել հօգուտ հաճախորդի։

«Էքսպերտ գրուպի» մաքսային գործակալը նախևառաջ տրամադրում է խորհրդատվություն ապրանքի ներմուծման առանձնահատկությունների վերաբերյալ, ապրանքի նկարագրի մասին, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, օգնում դրանք համաձայնեցնել մատակարար կողմի հետ։ «Էքսպերտ գրուպը» շատ խիստ է ժամկետների պահպանման հարցում, ընկերությունը գործում է հստակ ժամանակացույցով՝ առանց ուշացումների։

 

 Սա հատկապես կարևոր է այն արտադրամասերի համար, որոնց արտադրությունը կախված է որևէ ներկրվող ապրանքից։ Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, մաքսատուրքի վճարն ու ապրանքի բաց թողումը կազմակերպվում են այնպես, որ ապրանքը չուշանա և արտադրամասի աշխատանքը չկանգնի։

«Էքսպերտ գրուպը» օգնում է նաև արտոնագրերի ստացման հարցում։ Խոսքը այն ապրանքների մասին է, որոնց համար անհրաժեշտ է այս կամ այն գերատեսչական մարմնի թույլտվությունը ներմուծում իրականացնելու համար: «Էքսպերտ գրուպի» մաքսային բրոքերը մինչև ապրանքի տեղ հասնելը կազմակերպում է արտոնագրի ստացումը, որ հասնելուն պես մաքսազերծվի ու հասնի հաճախորդին։ 

Ըստ էության «Էքսպերտ գրուպը» մաքսային մի քանի խնդիր է լուծում փաստաթղթերի գրագետ կազմում, որ սահմանակետերում կամ մաքսազերծելիս խնդիրներ չլինեն, ավելորդ հարկեր չմուծվեն, Հայաստան հասնելուց հետո, որ տեղում լուծված լինեն արտոնագրի ու մյուս փաստաթղթերի հետ կապված հարցերը ևս ու բեռը ժամանակին հասնի հաճախորդին։

«Էքսպերտ գրուպի» աշխատակիցների հարուստ փորձն ու գիտելիքները թույլ են տալիս ընդլայնել ընկերության գործունեության ոլորտները։ Ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում նաև ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսակները:

Պատասխանատվությունն ու ճշտապահությունն իր աշխատանքային սկզբունք դարձրած այս ընկերությունը իր գործով նպաստում է ցանկացած բիզնեսի ճիշտ կազմակերպմանն ու առաջխաղացմանը։

В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов