Ադրբեջանցի, թուրք, պակիստանցի. հատուկ ջոկատայինները բերվել են մարտական պատրաստվածության
Բաքվում անցկացվող «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունների շրջանակում ադրբեջանցի, թուրք և պակիստանցի զինվորականներն իրականացրել են հերթական փոլով նախատեսված առաջադրանքները:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ուսումնավարժանքների ծրագրի համաձայն՝ երեք երկրի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատի անդամները բերվել են մարտական պատրաստվածության և առաջադրանքներ են իրականացրել՝ ուղղված պայմանական հակառակորդի ոչնչացմանը:
Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 20-ը: