Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն, Նախիջևանում մոտոհրաձգային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատի, հետևակայինների և զինված ուժերի այլ ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել են «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ մարտավարական վարժանքները՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՊՆ-ին:
Զորավարժություններում ընդգրկված են զինծառայողներ, Նախիջեւանի կայազորի միավորումներ և մարտիկներ, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ: