Հրապարակվել է զոհվածների իրական թիվը
Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վելիևի հաղորդման համաձայն՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է: Վելիևը նշել է, որ ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ: Ադրբեջանը հունիսի 14–ին նույնպես զոհվածների թիվ էր հրապարակել: Այդ ժամանակվա տվյալներով զոհվածների պաշտոնական թիվը 2904 էր:
Սեպտեմբերի 27-ն Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը զոհերի թվի վերաբերյալ կասկածներ է առաջացրել, տարբեր շրջանակներ պնդում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական բաքուն ներկայացնում է: