«Հայաստան» խմբակցության պատգամավորների պարգևավճարն ամբողջությամբ փոխանցվել է Արցախի Քերոլայան Քոքսի անվան վերականգնողական կենտրոն. Հռիփսիմե Ստամբուլյան
Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան: Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգեւավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։