Պարզ է,որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ. Էդուարդ Շարմազանով
դուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
2020-ի հոկտեմբերի 20-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ,թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։
Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2 »տարբերակը։
Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել եւ կարող են իմ պնդումը հաստատել։
Պարզ է,որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։
Հարց կապիտուլյանտին։
Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչեւ պատերազմը ,եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես,որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է։
Ի դեպ,նույն բանն ասել ես նաեւ հրապարակային դեռ սեպտեմբերի 27-ին ԱԺ - ում։
Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու ,Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ։