Անուղղակի ճնշում է գործադրվելու քաղաքացիների վրա պատվաստման հարցով. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հոկտեմբերի 14-ին ընդառաջ ոտուձեռ ընկած իշխանությունը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծեր, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատողը կհրաժարվի պատվաստվել կամ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք: Ամենազավեշտալին այն է, օր օրենքի փոփոխության հիմնավորման մեջ գրված է բացառապես COVID-19-ի վիճակագրությունը: Այս առերևույթ հակաիրավական օրինագիծը ևս մեկ փաստ է, որը անուղղակի ճնշում է գործադրելու քաղաքացիների վրա պատվաստման հարցով և ծանրաբեռնելու է դատարանները հայցերով:
Հ.Գ. հույս ունեմ, որ ՍԴ-ն մոտ օրերս խելամիտ որոշում կընդունի: