Թուրքիան պատրաստվում է ստեղծել ռուսական С-400 «Триумф» ՀՕՊ միջոցների այլընտրանք
Մոտակա երկու տարիների ընթացքում Թուրքիան պատրաստվում է ստեղծել ռուսական հակաօդային պաշտպանության С-400 «Триумф» միջոցների սեփական այլընտրանքն։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կառավարման ղեկավար Իսմայիլ Դեմիրին։
«Այժմ մենք ունենք HİSAR A+ и HİSAR O+ ՀՕՊ միջոցներ՝ մինչև 20 կիլոմետր հեռահարությամբ։ Մենք ստեղծելու ենք մինչև 100 կիլոմետր հեռահարությամբ ՀՕՊ միջոցներ։ Դրանից հետո մենք կբարձրացնենք այդ ցուցանիշները SİPER համակարգում։ Մենք կամաց-կամաց մոտենում ենք С-400-ին այլընտրանք ստեղծելուն»,- ասել է թուրք պաշտոնյան։