Զոհերի մասին չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում. Նարինե Մանուկյան
Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայեր ջան, խնդրում եմ, զոհերի մասին այդքան արագ, չճշտված, չստուգված ինֆոն մի գրեք ձեր էջերում, եթե նույնիսկ 1% ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԿԱ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ՉԷ՜.
ՄԻ՜ ԱՐԵՔ ՆՄԱՆ ԲԱՆ!
Զոհը լոկ 3 տառ չէ, որ այդքան շտապում եք արտաբերել, դա ընտանիք է, մայր է, քույր, եղբայր, կին, երեխաներ...
Ձեր գրառման «շնորհիվ» կարող է մի տեղ անդառնալին լինել, եթե կարդում են մարդիկ, որոնք սահմանում հարազատ ունեն...
Սարսափում եմ, որ զոհը մեզ համար սովորական եռատառ բառ դարձավ, այլ ոչ թե անձնական ողբերգություն...