Երկրաշարժ է գրանցվել
Երեքշաբթի Հունաստանի ափերի մոտ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզում՝ Հերակլիոն քաղաքից 308 կմ դեպի արեւելք (բնակչությունը՝ մոտ 137 հազար մարդ): Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: