Նեյմարը պարային հոլովակով շնորհավորել է Դանի Ալվեսին
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը շնորհավորել է իր ակումբակից Դանիել Ալվեսի ծննդյան տարեդարձը: Մայիսի 6-ին բրազիլացի պաշտպանը դարձել է 36 տարեկան:
Նեյմարը Ալվեսի հետ պարային տեսանյութ է տեղադրել Իստագրամում՝շնորհավորելով թիմակցին:
«Շնորհավորում եմ եղբայր, ընկեր ու կուռք: Դու արժանի ես ամբողջ աշխարհին: Սիրում եմ քեզ բարի խենթ»,- գրել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում Դանիել Ալվեսը նվաճել էր կարիերայի 39-րդ տիտղոսը՝ ՊՍԺ-ի հետ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն: Նա ամենատիտղոսակիր գործող ֆուտբոլիստն է աշխարհում: