Сегодня: 29 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե չեք ուզում պատվաստվել կամ թեստավորվել. գործողությունների ուղեցույց գործատուի և աշխատակիցների համար

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը գրում է.
 
Այսօր ՀՀ ում համատարած ստիպում են ազգաբնակչությանը պատվաստվել կամ 14 օրը մեկ թեսթավորվել: Այդ պարտադրանքը ապօրինի է և հակասում է (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ին ընդունված 2361 բանաձևի, 7.3.1 և 7.3.2 կետերին, ի դեպ այդ բանաձևը ստորագրել է նաև ՀՀ-ն, հանձինս ՔՊ ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի:
 
Այսպես՝ Ըստ (ԵԽԽՎ) 2361 բանաձևի Պետությունը պարտավոր է՝
 
7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և ոչ ոքի չեն կարող պարտադրել պատվաստվել ` քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,
7.3.2 ապահովել, որ ոչ ոք չենթարկվի խտրական վերաբերմունքի ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով:
 
Տվյալ դեպքում, 14 օրը մեկ թեսթավորման պահանջը դա սոցիալական ճնշում է, որպեսզի անձը պատվաստվի: Դա է ապացուցում նաև այն հանգամանքը, որ դիցուկ, եթե անձը թեսթավորման պահին առողջ է, դա դեռ չի նշանակում, որ թեսթը հանձնելուց մեկ ժամ կամ մեկ օր հետո չի կարող վարակվել: Միայն այս հանգամանքը բավարար է արձանագրելու համար, որ 14 օրը մեկ անձի հաշվին կատարվող թեսթի պահանջը միտված է սոցիալապես քաղաքացուն ճնշելու և այդ ճնշման միջոցով նրան պատվաստվելուն հարկադրելուն, որը որ արգելված է ԵԽԽՎ 2361 բանաձևի 7.3.1 և 7.3.2 կետերով:
Իշխանության կողմից հայտարարված չպատվաստված անձանց քովիդից վճարովի բուժումը, նրանց մուտքի արգելումը ժամանցի վայրեր և բանկեր, չպատվաստվելու կամ ՊՇՌ թեսթ չներկայացնելու դեպքում աշխատակցին աշխատանքից հեռացումը դա ոչ միայն ԵԽԽՎ) 2361 բանաձևով արգելված պարտադրանք է, այլ նաև խտրականության դրսևորում:
Այլ կերպ ասած ԱՆ Նախարարի հայտնի հրամանը հակասում է ԵԽԽՎ 2361 բանաձևի 7.3.1 և 7.3.2 կետերին և օրինական համարվել չի կարող:
ԵԽԽՎ 2361 բանաձևի 7.3.1 և 7.3.2 կետերի առկայությունը, տալիս է այն համոզմունքը, որ ցանկացած քաղաքացի, որին կստիպեն պատվաստվել կամ թեսթավորվել, իսկ հրաժարվելու դեպքում էլ կհեռացնեն աշխատանքից կամ կենթարկեն այլ խտրականության միանշանակ կշահի դատը եթե ոչ ՀՀ ում, ապա Եվրոդատարանում միանշանակ, որից հետո գործատուն ով հեռացրել է պատվաստման պարտադրանքը չկատարող աշխատակցին ստիպված կլինի իր գրպանից վճարել իր կողմից ապօրինի հեռացված աշխատակցի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի աշխատավարձը և վերականգնի աշխատանքի, բնականաբար կրելով ահռելի ֆինանսական վնասներ:
(ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ի 2361 բանաձևին կարող էք ծանոթանալ https://pace.coe.int/en/files/29004/html հղումով, էջ 37-57: Արտատպեք այն և ցույց տվեք ձեր գործատուին կամ տեսչական մարմնին:
 
Ի՞նչ պետք է կատարի այն գործատուն, որը չի ստիպում իր աշխատակցին պատվաստվել, որպեսզի տուգանվելուց հետո չկրի ֆինանսական վնասներ և կարողանա անվավեր ճանաչել տուգանքը:
1. Պետք է կատարի ԱՆ նախարարի աշխատակիցների տվյալների հաշվառման համար սահմանված կանոնները և պատվաստվել կամ թեսթավորվել չցանկացող աշխատակիցներից գրավոր վերցնի բացատրություններ, որ վերջիններս հրաժարվում են պատվաստվել կամ իրենց հաշվին թեսթավորվել:
2. Տեսչական մարմնի կողմից տուգանվելու դեպքում, վարչական ակտի ներքևի հատվածում պարտադիր կատարել գրավոր գրառում, այն մասին որ տուգանքը ապօրինի է, իրենք համաձայն չեն դրա հետ և պատրաստվում են բողոքարկել, հղում կատարելով (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ի 2361 բանաձևին և պահանջել վարչական ակտի՝ տուգանքի որոշման մեկ օրինակը:
3. Վարչական ակտի՝ տուգանքի որոշմամբ այցելել մեզ ք.Երևան, Գայի պողոտա 2 շենք 136 հասցեով կամ զանգահարել 098 67 02 02 , 077 13 96 74 հեռախոսահամարներով: Մենք անվճար կբողոքարկենք այդ վարչական ակտը և գործատուն չի կրի ֆինանսական վնասներ:
Ի՞նչ պետք է կատարի այն աշխատակիցը, որը չի ցանկանում պատվաստվել կամ իր հաշվին ՊՇՌ թեսթ հանձնել, բայց որին ստիպում են կամ հեռացրել են աշխատանքից:
1. Գործատուի բանավոր պատվաստվելու կամ իր հաշվին ՊՇՌ թեսթ հանձնելու պարտադրանքի դեպքում և այդ հիմքով աշխատանքից ազատելու սպառնալիք տալու դեպքում, պահանջել պահանջը ներկայացնել գրավոր:
2. Գործատուի կողմից գրավոր պահանջը չներկայացնելու դեպքում, գրել երկու օրինակից դիմում գործատուին, որտեղ նշել թե որ օրը, որ ժամին է գործատուն իրենց բանավոր պահանջ ներկայացրել պատվաստվելու կամ իր հաշվին ՊՇՌ թեսթ հանձնելու և պահանջը չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու մասին և պահանջել դրա իրավական հիմնավորումները: Դիմումի երկրորդ օրինակը տալ ստորագրելու գրասենյակին, որպես ապացույց որ նման դիմում ներկայացվել է:
3. Եթե դուք ներկայացել եք աշխատանքի, բայց գործատուն չի թողնում ձեզ անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը այն պատճառաբանությամբ որ պատվաստված չեք կամ ձեր հաշվին չեք կատարել թեսթ, ապա պահանջեք գրավոր ներկայացնի իր պահանջը և տա հիմնավորումներ, եթե գործատուն կհրաժարվի գրավոր ներկայացնի իր պահանջը, ապա գրել երկու օրինակից դիմում գործատուին, որտեղ նշել թե որ օրը, որ ժամին եք ներկայացել աշխատանքի և ինչ պատճառով չեն թողել ձեզ անցնել աշխատանքային պարտականություններին, պահանջել դրա իրավական հիմնավորումները: Դիմումի երկրորդ օրինակը տալ ստորագրելու գրասենյակին, որպես ապացույց որ նման դիմում ներկայացվել է և որ դուք անհարգելի չեք բացակայել աշխատանքից:
Անհրաժեշտության դեպքում ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐԵՔ ՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՎՈՂ ԱՆՁԻՆ:
4. Գործատուի կողմից աշխատակցին նկատողություն կամ աշխատանքից ազատման հրաման արձակելու դեպքում, կրկին գրավոր պահանջել դրա հիմնավորումները, հրամանի մեկ օրինակը, ձեր աշխատանքային պայմանագրի պատճեն և բոլոր փաստաթղթերով այցելել մեզ ք.Երևան, Գայի պողոտա 2 շենք 136 հասցեով կամ զանգահարել 098 67 02 02 , 077 13 96 74 հեռախոսահամարներով: Մենք անվճար կբողոքարկենք գործատուի այդ հրամանները և դուք հետագայում ոչ միայն կվերականգնվեք աշխատանքի այլ նաև կստանաք հարկադիր պարապուրդի ընթացքում ձեր չստացված աշխատավարձները:
 
Հիշեցում՝
ՈՉ ՈՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՁԵԶ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԿԱՄ ԿԱՄԱՎՈՐ ՊՇՌ ԹԵՍԹ ՀԱՆՁՆԵԼ, դա միմիայն կարող է կատարվել ձեր կամքով:
 
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов