2020ը և 2021ը բարդագույն տարիներ էին հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար. Նարինե Մանուկյան
Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2020ը և 2021ը բարդագույն տարիներ էին հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար:
Չնայած Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ նվիրյալ բարերարները մեր կողքին են, բայց մենք անասելի դժվարություններ ենք հաղթահարում, որպեսզի կարողանանք գոնե թե տարրական անվճար վերականգնողական բուժմամբ աջակցել մեր բուժառու բալիկներին:
Yerevan Mallի մեր սիրելի գործընկերները մշտապես աջակցել եմ մեզ և այս տարի էլ հնարավորություն տվեցին իրականացնել դրամահավաք, որի ողջ հասույթը, ամեն լուման ուղղվելու է Մանկական Ուղեղային Կաթված ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը:
Բոլորդ կարող եք ձեր մասնակցությունն ունենալ այս բարի գործին!
Դարձեք բարերար
Շնորհակալ ենք ձեզ