Сегодня: 29 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այսօրվանից Հայաստանից մարդկանց մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանվել

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում հոկտեմբերին փոփոխություններ են եղել։

Ավստրիա

Սահմանը հատելու ռեժիմը

Ս. թ. սեպտեմբերի 15-ից Հայաստանը հեռացվել է «ցածր ռիսկային» համարվող երկրների ցանկից:

Ավստրիա մուտք գործելիս հարկավոր է գրանցվել Einreiseformular (Pre-Travel-Clearance) (ptc.gv.at) կայքի միջոցով՝ ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ: Գրանցման մասին հավաստումը անհրաժեշտ է ներկայացնել սահմանակետում թվային կամ թղթային տարբերակով: Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել QR կոդի միջոցով:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է ապահովել 3-G կանոնների կիրառումը: 3-G կանոններն են՝ Պատվաստված /կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, թեստավորված, վերականգնված/կազդուրված:

ՊՇՌ հետազոտության հավաստագրի վաղեմությունը չպետք է գերազանցի 72 ժամը, իսկ հակագեն /anti-gen/ հետազոտության հավաստագրի վաղեմությունը՝ 48 ժամը: Այնուհետև ժամանելուց հետո անհրաժեշտ է լրացնել ինքնամեկուսացման անցնելու պարտավորություն, ինչից հետո ժամանելու 6-րդ օրը անձը կարող է անցնել ՊՇՌ հետազոտություն։ Բացասական պատասխանի դեպքում թույլ է տրվում դադարեցնել ինքնամեկուսացումը։

Միևյնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուղևորները, ովքեր կներկայացնեն ամբողջությամբ պատվաստված կամ կազդուրված/ապաքինված/ լինելու մասին հավաստագիր, ազատվում են առցանց գրանցվելու և ինքնամեկուսացման անցնելու պարտադիր պայմաններից: Վերը նշված պայմաններից ազատվում են նաև 12-ից 18 տարեկան երեխաները, ովքեր Ավստրիա կժամանեն ամբողջությամբ պատվաստված չափահաս անձի ուղեկցությամբ և այն անձինք, ովքեր կժամանեն ընտանեկան անկանխատեսելի և անհետաձգելի պատճառներից ելնելով:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել.

https://www.bmeia.gv.at/reise-aufenthalt/coronavirus-covid-19-und-reisen/

Բելգիա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների /երրորդ երկրներից ժամանողների/ ոչ էական ճամփորդությունը Բելգիայի տարածք դեռևս արգելված է:

https://diplomatie.belgium.be/en/services/protocol/covid-19

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բացառություն են կազմում`

  • առողջական խնդիրներ ունեցող,
  • ընտանիքի վերամիավորման,
  • բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները

Դիվանագիտական անձնագրերով կարող են մուտք գործել միայն Բելգիայի ԱԳՆ հատուկ թույլտվություն ստանալու պարագայում՝ ունենալով 72 ժամյա վաղեմության բացասական թեստի պատասխան և առցանց հավելվածից ստացված թույլտվություն /QR code/ և կարող են երկրում գտնվել առավելագույնը 48 ժամով: 48 ժամից ավելի գտնվելու պարագայում ժամանողները պետք է հանձնեն լրացուցիչ թեստ և ինքնամեկուսանան 10 օր ժամկետով, իսկ 7-րդ օրը կրկին պետք է հանձնեն թեստ: Հուլիսի 1-ից՝ կարելի է ներկայացնել նաև ԵՄ կողմից հաստատված պատվաստանյութով (https://ec.europa.eu/info/live-work-travel-eu/coronavirus-response/public-health/eu-vaccines-strategy_en#authorised-vaccines) պատվաստման վերաբերյալ հավաստագիր՝ հաշվի առնելով, որ երկրորդ պատվաստումից հետո անցել է առնվազն 14 օր: Այս դեպքում թեստը պետք է հանձնել ժամանման 1-ն օրը, և բացասական արդյունքի պարագայում ինքնամեկուսացման պահանջ չի ներկայացվում:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է Բելգիայի կառավարության կայքի հետևյալ երկու հղում-հասցեներում՝

https://www.info-coronavirus.be/en/redcountrieswhitelist/

https://www.info-coronavirus.be/en/colour-codes-by-country/

Բրազիլիա

Սահմանը հատելու ռեժիմը

Բրազիլիայի կառավարության 2021թ․ հունիսի 23-ի № 655 որոշման համաձայն կորոնավիրուսային

հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ արգելվում է օտարերկրացիների մուտքը Բրազիլիա ցամաքային և ջրային ճանապարհներով։

Միևնույն ժամանակ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել երկիր օդային ճանապարհներով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բրազիլիայի տարածք օդային ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է դեպի Բրազիլիա թռիչքն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի պորտուգալերեն, իսպաներեն կամ անգլերեն լեզվով։

12 տարեկանից ցածր երեխաները ՊՇՌ հետազոտության կարիք չունեն, եթե նրանց ուղեկցում են նշված հետազոտությունն անցած ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։

Անհրաժեշտ է նաև ներկայացնել Ճանապարհորդի առողջության մասին հայտարարագրի լրացման ապացույց՝ տպագիր կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտարարագիրը պետք է լրացնել Բրազիլիա թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ հետևյալ հղումով՝ https://formulario.anvisa.gov.br/?lang=en:

Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

2021թ. սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի տարածք մուտքի ռեժիմը կանոնակարգվում է ԲՀ առողջապահության նախարարի РД-01-733/27.08.2021թ․ և դրանում փոփոխություններ են կատարելու մասին հետևյալ հրամաններով՝ РД-01-767/10.09.2021г.РД-01-794/24.09.2021г.,
РД-01-820/08.10.2021г. և РД-01-874/26.10.2021, որով սահմանվում է, որ 2021թ. հոկտեմբերի 30-ից սկսած Հայաստանը գտնվում է կարմիր գոտում:

Վերոնշյալ հրամանների համաձայն Բուլղարիայի տարածք կարող են մուտք գործել կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող հետևյալ խմբերի անձինք՝

  • ԲՀ քաղաքացիները և Բուլղարիայում մշտական, երկարաժամկետ կամ շարունակական բնակության կարգավիճակ ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները;
  • Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածքի, Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն, ովքեր ժամանում են նշյալ երկրներից;
  • Բժշկական մասնագետները, հետազոտողները, սոցիալական աշխատողները և նրանց վերադաս անձինք այն դեպքում, երբ նրանց ուղևորության նպատակը կապված է մասնագիտության հետ;
  • Դեղագործական արտադրանքի, բժշկական սարքավորումների և անհատական պաշտպանիչ միջոցների, բժշկական սարքերի մատակարարման, այդ թվում՝ տեղադրման և սպասարկման ոլորտում աշխատող անձինք;
  • Պաշտոնյաները (պետությունների ղեկավարները, կառավարությունների անդամները և այլն) և նրանց պատվիրակությունների անդամները, ինչպես նաև դիվանագետները, օտարերկրյա առաքելությունների վարչական և տեխնիկական անձնակազմի անդամները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ռազմական անձնակազմը, անվտանգության և պետական կարգի ծառայությունների և հումանիտար ոլորտի աշխատակիցներն՝ իրենց պարտականությունների կատարման նպատակով և վերջիններիս ընտանիքի անդամները;
  • Հումանիտար նպատակներով ճանապարհորդող անձինք, համաձայն ԲՀ-ում օտարերկրացիների մասին ակտի պահանջների (The Foreigners in the Republic of Bulgaria Act);
  • Գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտի սեզոնային աշխատողները;
  • ԲՀ արդարադատության նախարարի հաստատմամբ՝ օտարերկրյա քաղաքացիները՝ Բուլղարիայի քաղաքացիություն ստանալու նպատակով;
  • այն օտարերկրյա ուսանողները, ովքեր ունեն ԲՀ-ում բնակության երկարաժամկետ D տիպի վիզա՝ կրթություն ստանալու նպատակով;
  • այն անձինք, ովքեր ստացել են հաստատում ԲՀ առողջապահության նախարարի կամ նրա կողմից լիազորված ԱՆ տեղակալի կողմից հատուկ կարևորության նպատակներով: Նշյալ անձանց նկատմամբ կիրառվող հատուկ հակահամաճարակային միջոցառումները պետք է ներառվեն ԱՆ հաստատման մեջ:

Բուլղարիա մուտք գործելիս վերոնշյալ խմբերի անձինք պետք է ներկայացնեն պատվաստման կամ Covid-19-ով հիվանդացած լինելու մասին ԵՄ Covid թվային վավեր վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ և 72-ժամ վավերականությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ տեղեկանք:

Կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող ԲՀ քաղաքացիների և Բուլղարիայում մշտական, երկարաժամկետ կամ շարունակական բնակության կարգավիճակ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում վերջիններս պարտավոր են ինքնամեկուսանալ 10-օրյա ժամկետով տանը կամ բնակության այլ վայրում՝ ԲՀ տարածքային առողջապահական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնի ցուցումով, իսկ ոչ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում մեկուսացման պահանջը կարող է չեղարկվել Բուլղարիա մուտք գործելուն հաջորդած 24 ժամի ընթացքում ՊՇՌ բացասական արդյունքով վկայական ներկայացնելու պարագայում:

Կարմիր գոտում գտնվող այլ երկրներից ժամանող անձանց կողմից պատվաստման կամ Covid-19-ով հիվանդացած լինելու մասին ԵՄ Covid թվային վավեր վկայական չներկայացնելու դեպքում անձանց մուտքը կարող է թույլատրվել ԲՀ տարածք 72-ժամ վավերականությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, բացի այդ վերջիններս պարտավոր են ինքնամեկուսանալ 10-օրյա ժամկետով տանը կամ բնակության այլ վայրում՝ ԲՀ տարածքային առողջապահական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնի ցուցումով:

Կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող 12-18 տարեկան երեխաները պարտավոր են ներկայացնել 72-ժամ վավերականությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ: Պահանջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, վերջիններս պարտավոր են ինքնամեկուսանալ 10-օրյա ժամկետով: Նշյալ պահանջը կարող է չեղարկվել ԲՀ քաղաքացիների և Բուլղարիայում մշտական, երկարաժամկետ կամ շարունակական բնակության կարգավիճակ ունեցող երեխաների դեպքում՝ երկիր մուտք գործելուն հաջորդած 24 ժամի ընթացքում ՊՇՌ բացասական արդյունքով վկայականի ներկայացման դեպքում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները;
  • Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս;
  • Փոխադրող միջոցների անձնակազմերը;
  • Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը;
  • Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ;
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից վկայական ներկայացնելու պարագայում;
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է;
  • Մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից;
  • Այն պետություններից ժամանող անձինք, որոնց քաղաքացիների, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող անձանց ազատ տեղաշարժի մասին առկա է փոխադարձ համաձայնություն:

Գերմանիա

Սահմանը հատելու ռեժիմը

Սահմանի հատումը թույլատրվում է միայն ԳԴՀ/ԵՄ կողմից ճանաչված պատվաստանյութով լիարժեք պատվաստված լինելու դեպքում։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ռիսկային շրջաններից (Հայաստանը կրկին այս ցանկում է 2021թ. սեպտեմբերի 19-ից) ոչ լիարժեք պատվաստված քաղաքացիների մուտքը Գերմանիա թույլատրվում է սահմանափակ դեպքերում (հիմնականում՝ առողջական խնդիրների): Մանրամասները հասնանելի են https://www.auswaertiges-amt.de/en/coronavirus/2317268 կայքում։

Թուրքմենստան

Սահմանը հատելու ռեժիմը

2020թ. մարտի 20-ից գործում է օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի և դեսպանընկալ երկրի կառավարության որոշումներով սահմանվող մասնավոր դեպքերի) Թուրքմենստան մուտքի արգելք։ Վերջիններիս ելքի սահմանափակումներ չեն գործում։

Ներկայում դեպի Թուրքմենստան և Թուրքմենստանից որևէ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում: Կանոնավոր չվերթների իրականացման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ մինչ դրանց վերացման մասին պաշտոնական հայտարարության տարածումը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործող քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել կորոնավիրուսային վարակի բացակայությունը հավաստող և առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ բժշկական տեղեկանք, ինչպես նաև պատվաստված լինելը հավաստող տեղեկանք (ընդ որում պատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ ժամանումից նվազագույնը 42, իսկ երկրորդը՝ նվազազագույնը 21 օր առաջ)։ Պատվաստման վկայականի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հակամարմինների առկայության կամ պատվաստման հակացուցման վերաբերյալ։

Դեսպանընկալ երկիր ժամանելուն պես իրականացվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստավորում։ Դիվանագիտական կամ համարժեք կարգավիճակ չունեցող ժամանող քաղաքացիներից պահանջվում է նաև անցնել պարտադիր 21-օրյա կարանտին մասնագիտացված բժշկական հաստատություններում։

Իտալիա

Սահմանը հատելու ռեժիմը

A խմբի երկրներ

Սահմանափակումներ չկան

B խմբի երկրներ

Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

C խմբի երկրներ (Սույն խմբում սովորաբար ներառվում են հիմնականում ԵՄ երկրները)

Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

D խմբի երկրների համար

Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

E խմբի երկրների համար

Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը զբոսաշրջության նպատակներով արգելված է:

(Այս պահի դրությամբ Հայաստանը ներառված է «E» խմբում)

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

(A խումբ)

սահմանափակումներ չկան

(B խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

  • տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu/

(C խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

  • տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu//
  • Պատվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass). տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստի հանձնում։

(D խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

  • տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu//
  • առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
  • Պատվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass).
  • տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստի հանձնում
  • ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից
  • ինքնամեկուսացման ավարտին հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ

(E խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ բացառություն են կազմում հետևյալ հատուկ դեպքերը՝

  1. աշխատանքային անհրաժեշտություն, b. ծայրահեղ անհրաժեշտություն,
  2. բուժման նպատակով, d. ուսման նպատակով
  3. վերադարձ բնակության վայր /հաշվառման կամ փաստացի/
  4. ԵՄ, Շենգեն գոտու երկրների, Անդորրայի, Մոնակոյի Իշխանության, Վատիկանի քաղաք-պետության և Սան Մարինոյի Հանրապետության քաղաքացիներին
  5. 4-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամները
  6. երրորդ երկրների քաղաքացիները, ովքեր հաշվառված /գրանցված/ են Իտալիայում և ունեն երկարաժամկետ բնակության թույլտվություն
  7. 6-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի անդամները
  8. այն անձին, ով 4-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձի հետ ունի կայուն և ապացուցելի զգացմունքային կապ (proven and stable emotional relationship) /նաև համատեղ չբնակվող/ և մուտք է գործում այդ անձի բնակավայր հասնելու համար:

*Նշված բացառություններից մեկի /մի քանիսի/ հիման վրա Իտալիա մուտք գործելուց հետո անհրաժեշտ է.

– տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital (dPLF)  https://app.euplf.eu//

-առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

– պահպանել 10-օրյա պարտադիր ինքնամեկուսացում

– ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից

– ինքնամեկուսացման ավարտին պարտադիր հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ։

* Մինչև 6 տարեկան երեխաներն ազատված են անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստից

* Ընդունվում են միայն հետևյալ տեսակի պատվաստուման տեղեկանքները.

  • Comirnaty di Pfizer-BioNtech
  • Moderna
  • Vaxzevria
  • Jansen (Johnson & Johnson)

Սահմանափակումներից ազատվում են (բացառությամբ տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկից և մուտքի համար նախատեսված անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստից) բոլոր այն քաղաքացիները, ովքեր մուտք են գործում Իտալիա առավելագույնը 120 ժամ տևողությամբ՝ աշխատանքային, առողջապահական և ծայրահեղ անհրաժեշտության  ապացուցելի նպատակներով:

Ինդոնեզիա 

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

  • Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,
  • Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),
  • Վավեր վիզա ունեցող անձինք,
  • Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

  • Ինդոնեզիա ժամանելուց հետո պարտադիր մեկուսացումը դարձել է 5 օր (նախկինում 8 օր), որի ընթացքում ժամանման առաջին օրը և չորրորդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):
  • Ժամանելուց հետո ճամփորդները պետք է գրանցվեն vaksinln.dto.kemkes.go.id կայքում: Այնուհետև, ստանալով հաստատում՝ հարկավոր է գրանցվել Pedulilindungi.id կայքում կամ հավելվածում՝ վակցինացիայի սերտիֆիկատը հաստատելու համար:

Իրաք

Սահմանը հատելու ռեժիմը

Բաց է օդային և ցամաքային ճանապարհով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իրաք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ 72 ժամ առաջ կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար: Այն երկրները, որոնք Իրաքի քաղաքացիներից երկիր մուտք գործելու համար կպահանջեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, Իրաքը փոխադարձություն սկզբունք կկիրառի տվյալ երկրների քաղաքացիների նկատմամբ։

Իրաքյան Քուրդիստան

21.07.2021

Ստորև նշված ռեժիմը պահելու դեպքում որևէ սահմանափակումներ նախատեսված չեն։

Այցելուները Իրաքյան Քուրդիստանի օդանավակայաններում պետք է СOVID-19 թեստ հանձնեն, որի վճարը կազմում է 60,000 իրաքյան դինար (≈$41)։

Իրաքյան Քուրդիստան հնարավոր կլինի մուտք գործել`

– վերջին 48 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության, որի դեպքում տեղում թեստավորում չի պահանջվի, կամ

– պատվաստման երկրորդ դեղաչափը  հավաստող սերտիֆիկատի առկայություն, որի դեպքում տեղում թեստավորում չի պահանջվի։

Դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար թեստն անվճար է։ Դրական արդյունքի դեպքում ստորագրվում է փաստաթուղթ 14-օրյա ինքնամեկուսացման մասին, որի խախտումն առաջացնում է 1 մլն իրաքյան դինարի տուգանք։

Լիբանան

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար գործում են նախկինում կիրառվող վիզային ռեժիմները։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ըստ Լիբանանի Զինվորական բարձրագույն խորհրդի 21/01/2021 թ. համար 46 որոշման Լիբանան մուտք գործելու 72 ժամ վավերականությամբ ՊՇՌ բացասական թեստի առկայությունը պարտադիր է, օդանավակայանում իրականացվում է լրացուցիչ թեստավորում, ինչին հաջորդում է եռօրյա ինքնամեկուսացում՝ 12 տարեկանից բարձր ուղևորների կողմից նախապես տրամադրված բնակհասցեի և այլ տվյալներով, որոնք պետք է արձանագրվեն https://covid.pcm.gov.lb/impactmobile/curfew հասցեում և համապատասխան թղթային թերթիկում, որը տրամադրվում է նախքան Լիբանան մուտք գործելը:

Միայն պատվաստման սերտիֆիկատով Լիբանան մուտք գործելու դեպքում հարկավոր է առնվազն 14 օր անցած լինի երկրորդ չափաբաժինն ընդունելուց։

В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов