Դիտեցի դատավոր Զարուհի Նախշքարյանի պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության տեսագրությունը. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիտեցի դատավոր Զարուհի Նախշքարյանի պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության տեսագրությունը։
Ապշեցուցիչ անպատրաստության և փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում Արդարադատության նախարարի տեղակալն ու խորհրդականը, ովքեր այն աստիճան տեղեկացված չէին, որ անգամ սեփական միջնորդությունը կմկմոցով էին ընթերցում։ Ու էս մարդիկ ներկայացնում են պետություն․ այսօր, այո, ԲԴԽ-ում, բայց վաղը կարող են միջազգային ասպարեզներում հանդես գալ։
Դատավոր Նախշքարյանը, Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանն ուղղակի հիմնահատակ քանդեցին այդ միջնորդությունը, քարը քարին չթողնելով։
Հա, ի դեպ, պետության համար այդքան էլ շահեկան չէ ունենալ փոխնախարար, ով լիազորվում է պետական մարմնում ներկայացուցչություն իրականացնել ջուր լցնելու նպատակով։