Սյունիքում ակտիվ փոխհրաձգություն է սկսվել
Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անլով իր ունեցած տեղեկություններին:
Կայքի տեղեկություններով՝ փոխհրաձգություն է սկսվել այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հրաձգությունը շարունակվում է մինչև այս պահը: