Ադրբեջանական զինված ուժերի 30 կմ առաջխաղացման դեպքում Սյունիքը կկտրվի Հայաստանից
Այս պահին շարունակվում իրավիճակը գերլարված մնալ Սյունիքում։ Ադրբեջանը շարունակում է կրակակոծել հայկական դիրքերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՊՆ-ն, լարվածությունը սկսել է Ծիծեռնաքար բարձունքի ուղղությամբ, դա Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածն է, Ծիծեռնաքարից մինչև Նախիջևանի սահման հեռավորությունը 30 կմ է, եթե ադրբեջանին հաջողվի առաջ շարժվել, ապա Սյունիքը կկտրվի Հայաստանից։