Իրավիճակը Սիսիանում այս պահի դրությամբ
Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած ստեղծված սահմանային իրավիճակին՝ քաղաքում խուճապ չկա։ «Իսկ մնացած խնդիրները՝ դպրոցների հետ կապված, համաձայն մարզպետարանի ցուցումների են լինելու։ Այս պահի դրությամբ դեռ ցուցումներ չկան, որովհետեւ դրա անհրաժեշտությունն էլ չկա»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք՝ քանի որ մի քանի ժամ շարունակ կրակոցներ են լսվել քաղաքում, կա՞ն ծնողներ, ովքեր հրաժարվել են երեխաներին դպրոց ուղարկել։ «Չէ, չէ, նման բաներ չկան, խուճապային տարամադրություն չկա»,- եւս մեկ անգամ նշեց նա՝ հավելելով, որ մեր զրույցի պահին (երեկոյան կողմ) կրակոցները դադարել են։