Ինչ իրավիճակ է Տավուշում. ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն
168.am-ի տեղեկություններով, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի որոշակի կուտակումներ են նկատվել՝ Բերքաբերի, Բաղանիսի, Բերդի ուղղությամբ:
Նշենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։