Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Նոյեմբերի 21-ի առավոտյան 3,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով 07:48-ին՝ Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիի մունիցիպալիտետի (Քվեմո Քարթլիի շրջան) Զեմո Կարաբուլախի գյուղում։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չեն գրանցվել։