Ալիևը աշխատանքի է հրավիրում Ղարաբաղում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Նա ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահին առընթեր հյուսիսային տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Չժոն Սու Պակին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հարավկորեական ընկերություններ ներգրավելու նպատակով կանցկացվի շնորհանդես, ասել է Ալիեւը: