Сегодня: 28 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եղվարդի ռազմական արդյունաբերության մեջ լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութեր, լուսանկարներ)

Ժամանակին, երբ վիպասան Րաֆֆին ազգին բացատրում էր, որ մեր տարածք ներխուժած թշնամիններին պիտի դիմավորենք ոչ թե կաշառքի նվերներով, այլ զենքերով, շատերը այդպես էլ չհասկացան դրա կարևորությունը։ Ժամանակին, երբ Խրիմյան հայրիկը «երկաթե շերեփ»  ունենալու պատգամ էր հղում բոլոր հայերին, էլի շատերը չհասկացան ու չհետևեցին այդ պատգամին։

Դրա համար էլ «Միայն զենքով կա հային փրկություն»  հայտնի երգի այս խոսքը շատերի համար այդպես էլ մնաց զուտ որպես երգի տող։ Բայց կան մարդիկ, որոնց համար դա միայն երգ չէ, այլ գործ, կոնկրետ գործ։ Այդպիսի մարդկանցից է Վաղարշակ Ամիրխանյանը։ Մարդ, ով իր բաժին ներդրումն ունի Հայաստանի ռազմաարդյունաբերության մեջ՝ հիմնելով տարբեր զինատեսակների արտադրություն։

Գիտակցելով երկրի անվտանգային խնդիրների հրատապությունը՝ Վաղարշակ Ամիրխանն իր ներուժն ու հնարավորությունները ծառայեցնում է այդ խնդիրների լուծմանը: Նախքան 2018-ին տեղի ուենցած հեղափոխական պայքարին իր թիմով միանալը, ապրիլյան պատերազմի օրերին նա եազմական պայքարի մեջ էր: Իր գաղափարակից ընկերների հետ ստեղծել էր «Հանուն Հաղթանակի» նախաձեռնությունը, ապա նաև ֆիզիկապես մասնակցել Արցախի պաշտպանությանը և այդ ընթացքում ավելի հստակ նկատել, թե բանակում նյութատեխնիկական ինչպիսի միջոցների պակասություն կա։ Ուստի Վաղարշակը և իր համախոհների թիմը որոշեցին գործել նաև այդ պակասը լրացնելու ուղղությամբ։ Արդյունքում նրանց ջանքերով արդիականացվեց առաջնագծի տեխնիկական կահավորումը. պահածոների բանկաների փոխարեն տեղադրվեցին շարժման սենսորներ և տեսախցիկներ։

 

Եղվարդ քաղաքում հիմնվեց ռազմական արտադրամաս, քանի որ կար այդ քաղաքի ներուժը և ռեսուրսները ի շահ հայրենիքի օգտագործելու գիտակցություն ու սրտացավություն: Վաղարշակը ձեռնամուխ եղավ աշխատանքային թիմի ձևավորմանը, ստեղծեց աշխատատեղեր և մի շարք զինատեսակների արտադրությամբ էական աջակցություն ցուցաբերեց հայկական բանակին։

Ռազմական արտադրությամբ զբաղվող Եղվարդի վերոհիշյալ  արտադրամասում նախագծվել ու պատրաստվել է շուրջ 20 անուն զենք և զինտեխնիկա, որոնք հաջողությամբ կիրառվեցին 44-օրյա պատերազմում: Խոսքը հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրետանային և հրթիեային համակարգերի, թեթև ու ծանր ականանետերի, տեսահսկման սարքերի և կապի միջոցների մասին է:

Քանի որ Վաղարշակն իր զինվորական ծառայությունն անցկացրել էր Արցախի հրետանային զորքերում, լավ յուրացրել ու լավ պատկերացնում էր մեր հրետանու թե ուժեղ և թե թույլ կողմերը։ 44-օրյա պատերազմի ժամանակ հրետանու կիրառման մեթոդաբանության մեջ նա որոշակի բարեփոխում նախաձեռնեց, որի մասնրամասները ռազմական գաղտնիքի շրջանակներում են: Բացի այդ Վաղարշակի ու իր թիմի գործուն աջակցությամբ հրետանային զորքերն ապահովվեցին ցածր հաճախականության ռացիաներով: Այդ ընթացքում ՀՀ հրետանային զորքերը նաև համալրվել են Եղվարդի ռազմական արտադրամասում ստեղծված կապի կենտրոններով, որոնց նշանակությունը  ևս շատ էական էղավ մեր հրետանու համար:

Բայց բանակի նյութատեխնիկական խնդիրներն այնքան շատ էին, որ էլի կարիք կար նոր լուծումներ փնտրելու և առաջնագիծն արդիականացնելու։ Կար ժամանակ, երբ թշնամու դիպուկահարի կրակոցից մի քանի օրը մեկ զոհ էինք ունենում սահմանին։ Այս խնդրով մտահոգ Վաղարշակն ու իր աշխատանքային թիմը ձեռնարկեցին մի բան, որը փրկեց բազմաթիվ զինվորների կյանք։ Նրանք հետաքրքիր լուծում գտան․ հասարակ միջոցների հնարամիտ համադրումից պատրաստեցին այնպիսի տեսադիտարկման սարքեր, որոնց շնորհիվ սահմանապահզինվորն արդեն հնարավորություն ստացավ տեսադիտարկում անել առանց գլուխը խրամատից դուրս հանելու և թշնամու դիպուկահարի թիրախ դառնալու։ Ամբողջ ճակատային գիծը 2016-ին ապահովվեց այդպիսի տեսադիտարկման սարքերով:

Վաղարշակ Ամիրխանյանի ղեկավարած Եղվարդի վերոհիշյալ արտադրամասում է պատրաստվել նաև հայտնի «Րաֆֆի» հրանոթը, որը պատրաստվել է սիրիահայ հրամանատար Հարություն Բանոյանի գործուն աաջակցությամբ, ով նահատակվեց Շուշին պաշտպանելիս։ Իսկ հրանոթը կոչվել է «Րաֆֆի»՝ Հարութի խնդրանքով և ի պատիվ Հալեպում հայկական համայնքի անվտանգությունը ապահոված նույանուն հրամանատարի։ Այդ հրանոթն արդեն մուտքագրված և փաստաթղթավորված է մեր բանակի սպառազինությունում։ Իսկ վերջին պատերազմում էլ ցույց տվեց իր արդյունավետությունը:

Եղվարդում մտահղացվել ու արտադրվել են այլ զինատեսակներ ևս։ Դրանցից մեկը հակահետևակային համակարգն է, որը կարողանում է 250 մետր խորությամբ և 50 մետր լայնությամբ խոցում իրականացնել: Դրա արդյունավետությունը շատ շոշափելի եղավ, քանի որ սահմանապահ զինվորները, տեսախցիկների միջոցով նկատելով մոտեցող թշնամուն, կարողանում են հեռակառավարման վահանակի միջոցով գործի դնել այդ համակարգը և ոչնչացնել հակառակորդի մոտեցող ուժերին։ Դա հատկապես արդյունավետ եղավ թշնամու դիվերսիաները հետ մղելու գործում։ Այդ զինատեսակով սպառազինվել է ամբողջ առաջնագիծը։ Ընդ որում առանց որևէ պետական ֆինանսավորման։ Դա իրականություն է դարձել Վաղարշակի ու իր թիմի նվիրյալ աշխատանքի շնորհիվ։

Այս ու նմանատիպ այլ օրինակները, որոնք ռեալ գործեր են ու կոնկրետ արդյունքներ, վկայում են այն մասին, որ Վաղարշակ Ամիրխանյանը իր գործունեությամբ ու գաղափարախոսությամբ իր հող ու ջրի  զավակն է։ Դժվար ժամանակներում փորձել և հաջողել է ռազմական արտադրություն հիմնել՝ դեմ լինելով համակարգին։ Այսինքն ի դեմս Եղվարդի ռազմական արտադրամասի՝ մենք գործ ունենք կարևոր նախագծերի մտահղացման և իրականացման հետ, որոնք ինքնաբավ են, առանց պետական որևէ աջակցության։ Դա նշանակում է, որ գաղափարի մարդու համար, կամքով վճռական, կորովով անպակաս տեսակի համար, ինչպիսին Վաղարշակ Ամիրխանյանն է,  դժվարության առաջ հանձնվել չկա։ Ընդամենը պետք է ճառերի փոխարեն գործել։ Եվ գործել ազնիվ ու ազգանվեր սկզբունքներով։

44-րյա պատերազմի ընթացքում Վաղարշակ Ամիրխանյանը, համախմբելով անձնական, ընկերային, գործընկերային ներուժն ու ռեսուրսները, միասնաբար կարողացել են հայկական բանակին 13,5մլն դոլարի աջակցություն ցուցաբերել։ Եվ որպես իր հայրենանվեր գործի շարունակություն՝ հիմա նա առաջադրվել է Նաիրի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, որպեսզի պայքարի արատավորության դեմ, թալանի դեմ և համայնքի ռեսուրսները մսխող կլանային բարքերի դեմ:

В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленных Армения не примет участия в саммите ОДКБ в Астане Расплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки! Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округа Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s Universe Праздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семей Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол Франции Показом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмов