Ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել
Մեխիկո նահանգում ուրբաթ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվածներից երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուսատաալիքին:
Ավտովթարի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 21-ի, հիվանդանոցում բուժումը շարունակում է 27 մարդ:
Նախօրեին ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը բախվել էր բնակելի շենքի Խոկիսինգո շրջանում: Նախնական տվյալներով՝ ողբերգության է հանգեցրել տրանսպորտային միջոցի արգելակման համակարգի խափանումը: