ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել
ՌԴ «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը հայտարարում է «Տարվա ուսուցիչ-2021» մասնագիտական հետազոտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասին:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մրցույթի նպատակը դասավանդման լավագույն փորձի տարածումն է, մանկավարժական կազմի մասնագիտական զարգացումը: Մրցույթին պետք է ներկայացնել հոդվածներ՝ 5-12 էջի սահմաններում, մեթոդական մշակումներ, մանկավարժական նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով կներառվեն «Տարվա ուսուցիչ-2021» մրցույթի հոդվածների ժողովածուում:
Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 14-ը՝ ներառյալ: