Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթը
Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից նոյեմբերի 27-ից 28-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անցկացվող կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթը, որի ընթացքում մասնակիցները պետք է գտնեն խոցելիություններ, հետազոտեն վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր, գտնեն տեղություններ բաց աղբյուրներից և հաղթահարեն այլ խնդիրներ որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։
Հաքերային մրցույթին այս տարի մասնակցում են հայաստանյան ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունների աշխատակիցներից ձևավորված թիմեր, որոնք 24 ժամերի ընթացքում կմրցեն միմյանց դեմ՝ ցուցադրելով իրենց հաքերական հմտությունները։ «Արդեն ավանդույթ է դարձել, առնվազն տարին մեկ անցկացնել «Capture the Flag» մրցույթ, և այս տարի որոշեցինք մրցույթն անցկացնել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիմերի միջև։ Այն, որ կիբեռանվտանգության ոլորտի առաջընթաց զարգացումը խիստ կարևոր և արդիական է երկրի ընդհանուր կայունության և անվտանգության տեսակետից, կարծում եմ, որ արդեն անհերքելի փաստ է։ Եվ մեզ համար կարևոր է նաև, որ այս ուղղությունը կարևորեն և գործընթացներում ակտիվ ներգրավվեն նաև մասնավոր ընկերությունները։ Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի ընկերություններում կան արդեն իսկ ձևավորված թիմեր, որոնք մոտակա երկու օրերի ընթացքում կմասնակցեն և կմրցեն միմյանց դեմ, ինչն ինքնին շատ մեծ ուսուցողական նպատակ ունի։», - նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը։
Մրցույթն անցկացվում է CyHub Armenia նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարություն աջակցությամբ, ISTC-ի, Cisco-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Իլուրիա Սեքյուրիթին, Հեքսենսը, տեխնիկական գործընկերը՝ Ucom ընկերությունը: