7,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Պերուում
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Պերուի հյուսիսում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
ESMC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ գրանցվել են UTC 10.52-ին (Մոսկվայի ժամանակով 13.52-ին), օջախը գտնվել է 80 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բարանկա քաղաքից (5700 բնակչություն) 45 կիլոմետր դեպի հյուսիս։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։
ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման կենտրոնի (NWS) տվյալներով՝ երկրաշարժի տարածքում ցունամի չի սպասվում։