Հրետանային կրակ․ կան վիրավորներ
Նախօրեին Սիրիայի Իդլիբ շրջանում ահաբեկիչների կողմից իրականացրած հրետանային եւ դիպուկահարային կրակի հետեւանքով երկու սիրիացի զինվորական է վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Սիրիայում գործող Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր-ծովակալ Վադիմ Կուլիտը։
Ռուս բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ ահաբեկիչները ութ կրակահերթ են իրականացրել Իդլիբի դե-էսկալացիոն գոտում։ Կրակահերթերն իրականացնողները եղել են «Ջըբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։