«Հենց այս փոխադարձ սրտացավության մթնոլորտն էլ կդառնա նոր համայնք կերտելու հիմնաքարը». Էդուարդ Բաբայան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը գրում է․
Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար, ձեր վստահության ու ջերմ խոսքերի համար, որով մեզ աննկարագրելի էներգետիկա և ուժ փոխանցեցիք:
Հենց այս փոխադարձ սրտացավության մթնոլորտն էլ կդառնա նոր համայնք կերտելու հիմնաքարը:
Ի՛ գործ, միասի’ն կառուցենք նոր համայնք, նոր սկիզբ։