Նշվել են «օմիկրոն» շտամի նոր ախտանշանները
Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել Է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես, բժիշկը հայտարարել Է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում Է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում Է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել Է Պիլեյը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդաասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել Է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ։